Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ինչպես է աշխարհը փորձում փրկել Իրանի միջուկային համաձայնագիրը Թրամփից

Ինչպես է աշխարհը փորձում փրկել Իրանի միջուկային համաձայնագիրը Թրամփից
11.05.2018 | 10:11

Ձեռնարկվում են համաձայնեցված միջազգային ջանքեր` փրկելու Իրանի միջուկային համաձայնագիրը Դոնալդ Թրամփի սաբոտաժի փորձերից: Ֆրանսիացի, գերմանացի, բրիտանացի պաշտոնյաները պետք է հանդիպեն իրանցի գործընկերների հետ հաջորդ շաբաթ` գրում է Independent-ը: Ռուսաստանը և Չինաստանը` համաձայնագիրը ստորագրած մյուս երկու պետությունները, բանակցում են Իրանի հետ` ամրապնդելու առևտրական և քաղաքական հարաբերությունները ի հակակշիռ ԱՄՆ պատժամիջոցների: Եվրոպական կառավարություններում տարածված է կարծիքը, որ Թրամփը որոշել է անտեսել իր ավանդական արևմտյան դաշնակիցներին հօգուտ Պարսից ծոցի երկրների` Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, որ խոստացել են մի քանի միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնել, և Բենյամին Նետանյահուի: Նախարարների ու պաշտոնյաների խոսքով` դա դրդում է ռազմավարության արմատական վերաիմաստավորման: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարեց, որ Թրամփը Եվրոպային իր արժեքների համար պայքարելուց բացի այլ ելք չի թողել: Ըստ Յունկերի` ԱՄՆ-ը «այլևս չի ցանկանում համագործակցել աշխարհի այլ մասերի հետ: Այս իրավիճակում մենք պետք է դուրս մղենք ԱՄՆ-ին, որ ուժը կորցրել է իբրև միջազգային խաղացող և այդ պատճառով էլ` ազդեցությունը` երկարաժամկետ հեռանկարում»: ԵՄ-ն ծրագրում է ԱՄՆ պատժամիջոցներից բացառություններ խնդրել իր ընկերությունների ու ֆինանսական հաստատությունների համար, թեպետ հազիվ թե ստանա: «ԱՄՆ պատժամիջոցների միջազգային ազդեցությունը ԱՄՆ-ը դարձնում է մոլորակի տնտեսական ոստիկան, դա անթույլատրելի է»` հայտարարել է Ֆրանսիայի տնտեսության ու ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը:
Կիմ Սենգուպտա, Independent


Հ.Գ. Աշխարհը, իհարկե, ուզում է փրկել Իրանի միջուկային համաձայնագիրը` հանուն սեփական անվտանգության, բայց Թրամփի և նրա վարած «ԱՄՆ-ը նախևառաջ» քաղաքականության դեմ եվրոպացիներին միայն Թեհրանը չի միավորում: ԱՄՆ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը, որի դեմ նույնիսկ ԱՄՆ 1136 տնտեսագետներ Թրամփին նամակ ուղղեցին, եվրոպացիներն անվանեցին առևտրական պատերազմ: Փաստացի` ԱՄՆ-ին ու Արևմուտքին այժմ միավորում է միայն ՆԱՏՕ-ն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2944

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ